Ազգային ժողովի պատգամավորները ժամանում են խորհրդարանի շենք, որտեղ ժամը 12-ին կմեկնարկի վարչապետի ընտրության օրակարգով ԱԺ հատուկ նիստը, հաղորդում է News.am-ը:
ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները վարչապետի թեկնածու են առաջադրել Սերժ Սարգսյանին: Այլ թեկնածուներ այս պահին չկան, թեև բոլոր խմբակցություններն իրավունք են ունեցել թեկնածու առաջադրել: