Ապրիլի 30-ից մայիսի 6 Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում կանցկացվի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը կներկայանա հետևյալ կազմով՝
60 կգ Արմեն Մելիքյան
63 կգ Սլավիկ Գալստյան
67 կգ Կարեն Ասլանյան
77 կգ Կարապետ Չալյան
82 կգ Մաքսիմ Մանուկյան
87 կգ Աթուր Շահինյան
97 կգ Արթուր Ալեքսանյան
ՀԸՖ պաշտոնական կայքի հետ զրույցում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Օլիմպիական չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը նշեց, որ մյուս 3 քաշային կարգերում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա: 55 կգ, 72 կգ և 130 կգ քաշային կարգերի մեր մարզիկները դեռ պետք է ձեռք բերեն համապատասխան մարզավիճակ:
Մեր ընտրանին վերջին հավաքն է անցկացնում Օլիմպավանում: Ապրիլի 28-ին թիմը կմեկնի Կասպիյսկ: