ԱՄՆ սենատոր Ջոն Մակքեյնը, ով տառապում է ուղեղի քաղցկեղից, աղիքային վիրահատության է ենթարկվել, հայտնում են Մակքեյնի գրասենյակից, փոխանցում է Արմենպրեսը: Վիրահատությունը կատարվել է դիվերտիկուլիտի` աղիքի բորբոքային հիվանդության հետ կապված:
Սենատորի դուստր Մեգանը Twitter-ում հայտնել է, որ իր հայրը կայուն վիճակում է: Նրա խոսքով՝ վիրահատությունը կատարվել է Արիզոնայի նահանգի Ֆենիքսի հիվանդանոցում: Մակքեյնի մոտ, ով 81 տարեկան է, 2017 թվականին ախտորոշել են ուղեղի ագրեսիվ քաղցկեղ՝ գելիոբլաստոմա: Մակքեյնն ակտիվ բուժում է անցնում: