Հարավային Ամերիկայի երկրների շուկան՝ ՄԵՐԿՕՍՈւՐ-ը, փոխգործակցության վերաբերյալ առաջարկություն Է ներկայացրել ԵԱՏՄ երկրների իշխանություններին և սպասում է պատասխանի. վերջնական նպատակը երկու տնտեսական միությունների միջև ազատ առևտրի մասին համաձայնության հասնելն է: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ-ում Արգենտինայի դեսպան Ռիկարդո Էռնեստո Լագորիոն:
«ՄԵՐԿՕՍՈւՐ-ը ներկայացրել է փոխըմբռնման հուշագրի սևագիր տարբերակը և սպասում է պատասխանի: Մենք ցանկանում ենք առաջընթացի հասնել ոչ միայն այդ փաստաթղթի ստորագրման կապակցությամբ, այլև, վերջին հաշվով, ՄԵՐԿՕՍՈւՐ-ի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքնման ուղղությամբ»,-ասել Է դեսպանը: «Դրանք երկու շատ կարևոր տնտեսական տարածքներ են, և մենք ցանկանում ենք շարժվել առաջ:
Այժմ մենք առաջին փուլում ենք և սպասում ենք, որ ԵԱՏՄ-ի երկրների իշխանությունները պատասխանեն առաջարկությանը: Սկզբում հարկավոր է պարզություն մտցնել հուշագրի հարցում, իսկ հետո անցնել ազատ առևտրի մասին համաձայնագրին»,-հավելել Է Էռնեստո Լագորիոն: