Ահազանգ պայթուցիկ սարքի վերաբերյալ

14:43     17 ապրիլի, 2018

Ապրիլի 17-ին, ժամը 12:02-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի քաղաքապետարանի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվական բաժինը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ  և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հատնաբերվել:


© armedia.am