Արցախի նախագահն ընդունել է Մատենադարանի տնօրենի գլխավորած պատվիրակությանը

18:26     17 ապրիլի, 2018

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 17-ին ընդունել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի պատվիրակությանը՝ հաստատության տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը:

Քննարկվել են մշակութային արժեքների պահպանմանն առնչվող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Մատենադարանի հետ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչի արդյունքները շոշափելի ու տեսանելի են:


© armedia.am