Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Ապրիլի 17-ին կայացած հեռախոսազրույցում ընդգծել է, որ Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների կողմից Սիրիայի վրա հարձակումն ագրեսիայի ակտ է եւ միջազգային իրավունքի խախտում, այդ թվում նաեւ՝ ՄԱԿ-ի կանոնադրության, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Առարկայորեն քննարկվել է Սիրիայում եւ նրա շուրջ ստեղծված իրավիճակի սրումը: Ռուսաստանի նախագահը կրկին ընդգծել է, որ արեւմտյան երկրների կողմից Սիրիայի Արաբական Հանրապետության դեմ ագրեսիան կոպտորեն խախտել է միջազգային իրավունքի նորմերը, այդ թվում նաեւ՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը, եւ զգալի վնաս է հասցրին Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորման գործընթացին»,- նշվում է հաղորդագրության մեջ: