ՄԱԿ Գլխավոր Անսամբլեան (ՄԱԿ ԳԱ) որեւէ պետության, խմբի կամ անհատի նկատմամբ կանխակալություն չի ցուցաբերի։ Մենք կհետաքննենք Սիրիայի դեմ բոլոր հանցագործությունները, ով էլ դրա ետեւում կանգնած լինի։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ ԳԱ որոշմամբ ստեղծված հանձնաժողովի ղեկավար Քաթրին Մարչի Ուելը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Նա հայտնել է, որ հանձնաժողովն արդեն փոխգործակցում է ԵՄ ոչ կառավարական կազմակերպությունների եւ կառույցների հետ, սակայն կապ հաստատել սիրիական իշխանությունների հետ դեռ չի հաջողվել։
Նրա խոսքով՝ հանձնաժողովի ղեկավարությունը, ընդհանուր առմամբ, 4 անգամ դիմել է Սիրիայի դիվանագիտական առաքելություններին Նյու Յորքում եւ Ժնեւում, ինչպես նաեւ երկրի իշխանություններին նամակ են ուղարկել հանցագործությունների շուրջ կոնկրետ հարցերով։