Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատի կողմից փետրվարի 22-ին Հայոց ցեղասպանության մասին երկու բանաձևերի ընդունումից հետո Նիդերլանդների ֆինանսների հարցերով պետքարտուղար Մենո Սնելը կժամանի Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներին: Այդ այցելությունն առաջինն է լինելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացնում է նիդերլանդական NLTimes-ը:
Հիշեցնենք, որ բանաձևերից մեկը նախատեսում է, որ այսուհետ Նիդերլանդներից նախարար կամ պետքարտուղարը ամեն 5 տարին մեկ կայցելի Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին, իսկ առաջին բանաձևով վերահաստատվում է Նիդերլանդների կողմից 2004 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշումը: