Հունաստանի ԱԳՆ-ն մերժել Է Թուրքիայի հավակնությունները Իմիա կղզիների նկատմամբ

17:11     18 ապրիլի, 2018

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունն Իմիա կղզիների պատկանելության վերաբերյալ Անկարայի հայտարարությունները համարել Է անհիմն և հայտարարել, որ այդ կղզիների նկատմամբ Հունաստանի սուվերենությունը որոշված է մի քանի միջազգային համաձայնագրերով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը նախօրյակին Հունաստանին մեղադրել Է Եգեյան ծովում սադրիչ գործունեության մեջ եւ սպառնացել պատասխան տալ, եթե այն շարունակվի: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել Է, որ Իմիա կղզիները, դրանց մերձակա ծովային տարածքը եւ դրա երկնքի օդային տարածությունը գտնվում են «բացառապես թուրքական սուվերենության ներքո»:

«Այն ժամանակ, երբ Եվրամիությունը Թուքիային կոչ Է անում հարգել եվրոպական իրավունքը, նա պատասխանում Է սադրիչ եւ իրավունքը խախտող հայտարարությամբ: Նա կրկնում Է աղաղակող ապօրինի դիրքորոշումն՝ անտեսելով այն փաստը, որ Եգեյան ծովի իրավական կարգավիճակը լիովին երաշխավորված Է միջազգային իրավունքով»,- ասված Է Հունաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Հույն մեկնաբանների կարծիքով՝ Թուրքիան իր հայտարարություններով զինված բախում Է հրահրում։


© armedia.am