«Ռոսկոմնադզորը» կարող է արգելափակել Facebook-ը, եթե ՌԴ քաղաքացիների տվյալների բազայի տեղակայումը ՌԴ տարածքում տեղի չունենա։ Այդ մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Ժարովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մինչ 2018թ.-ի ավարտը մենք ստուգումներ կիրականացնենք, և կա մի քանի կետ, որոնք պետք է կատարվեն. ՌԴ քաղաքացիների տվյալների բազայի տեղակայումը ՌԴ տարածքում, ամբողջ արգելված տեղեկատվության հեռացում, իսկ այս դեպքում ժամկետներն արդեն սպառվում են, և այլ օրենքների պահպանում: Եթե այս ամենը կամ դրա որևէ կետը չկատարվի, կամ ՌԴ պետությունը չիրազեկվի նման գործողություններ իրականցնելու մտադրության մասին, ապա, ակնհայտ է, որ արգելափակման հարց կառաջանա»,-ասել է նա: