ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Սերժ Սարգսյանի առաջարկով մի շարք հրամանագրեր է ստորագրել, որոնցով ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին նշանակել է առաջին փոխվարչապետ, Արմեն Գևորգյանին ու Վաչե Գաբրիելյանին` փոխվարչապետներ, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։
Միաժամանակ Արմեն Գևորգյանն ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Նրան այդ պաշտոնում կփոխարինի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանը` առայժմ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում։