ՀՀ ոստիկանությունը կոչ է արել լրագրողներին ողջամիտ հեռավորություն պահպանել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքի վայրերից՝ չխոչընդոտելով Ոստիկանության ծառայական պարտականությունների կատարմանը: ո.
«Հարգելի լրագրողներ,
Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվող հավաքի վայրերում Ոստիկանությունը իրականացնում է հասարակական կարգի խախտումները կասեցնող գործողություններ:
Ոստիկանությունը խնդրում է Ձեզ հավաքի վայրից պահպանել ողջամիտ հեռավորություն՝ Ոստիկանության ծառայական պարտականությունների կատարմանը չխոչընդոտելու համար:
Ոստիկանության խնդրանքը հարգելու դեպքում Ձեր և Ձեր գույքի անվտանգությունը հնարավորինս կլինի երաշխավորված», - ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: