ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծրագրում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ հանդիպել առաջիկա շաբաթվա ընթացքում, հայտնում է Reuters-ը:
«Ես կհանդիպեմ Կիմ Չեն Ինի հետ առաջիկա շաբաթվա մեջ, որպեսզի քննարկեմ Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը: Հուսով եմ, որ այդ հանդիպումը կլինի հաջող և մենք սպասում ենք դրան», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ եթե հասկանա, որ հանդիպումն արդյունավետ չէ, կլքի այն:
Թրամփի և Կիմ Չեն Ինի հանդիպման հավանական վայրերի շարքում են Պրահան, Վարշավան, Ստոկհոլմը, Օսլոն, Ժնևը, Բանկոկը, Ուլան-Բատորը և Սինգապուրը: Նշվում է, որ բացառված է հանդիպման անցկացումը Հարավային և Հյուսիսային Կորեաներում և Չինաստանում: