Թուրքիան ևս երեք ամսով երկարացրեց արտակարգ դրության ռեժիմը

12:04     19 ապրիլի, 2018

Թուրքիայի խորհրդարանը հաստատել է կառավարության որոշումը երկարաձգելու երկրում արտակարգ դրության ռեժիմը ևս երեք ամսով, հայտնում է Интерфакс-ը:

Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմ էր սահմանվել 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո:

Անկարան հեղաշրջման կազմակերպման մեջ մեղադրում է ԱՄՆ-ում բնակվող թուրք ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին:


© armedia.am