Թեհրանի համալսարանի Երկրաբանական ֆակուլտետի իրանական սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամաբ 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Ցնցումները գրանցվել են Կակի քաղաքից 3 կիլոմետր և նահանգի վարչական կենտրոնից 95 կիլոմետր հեռավորության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում Է 18 կիլոմետր խորության վրա:
Զոհերի և ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ չկան: