Լատվիայի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ վավերացրել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը»: Այս մասին տեղեկացրել է Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:
«Լատվիան Էստոնիայից հետո ԵՄ անդամ երկրորդ երկիրն է, որը վավերացնում է այս համաձայնագիրը: Շնորհակալ ենք Լատվիայի Սաեյմայի բոլոր խմբակցություններին, Լատվիայի արտաքին գործերի նախարարությանը, մեր ընկերներին աջակցության համար»,- գրել է դեսպանը թվիթթերյան իր միկրոբլոգում: