ՄԻԵԴ-ն Ադրբեջանի վերաբերյալ նոր վճիռներ է հրապարակել

16:43     19 ապրիլի, 2018

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ադրբեջանի վերաբերյալ 3 նոր վճիռ է հրապարակել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, վճիռներից մեկը կապված է ադրբեջանցի փաստաբաններ Աննագի Գաջիբեյլին և Ինտիգամ Ալիևին անօրինաբար փաստաբանների ասոցիացիայից հեռացնելու, մյուսը՝ 2013 թվականին ձերբակալված մարդու իրավունքների պաշտպան Անար Մամեդլիի գործի հետ։

ՄԻԵԴ վճիռներով Ադրբեջանը տուգանվել է մոտ 40 հազար եվրոյի չափով:

 


© armedia.am