Լուրերն այն մասին, որ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մաթիսը կոչ է արել նախագահին անցյալ շաբաթ Սիրիայի վրա հարձակումից առաջ ստանալ օրենսդիրների հավանությունը, լիովին կեղծ են: Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի տարածած հայտարարության մեջ:
«Լուրերն այն մասին, որ նախարար Ջեյմս Մաթիսը կոչ է արել նախագահին անցյալ շաբաթ Սիրիայի վրա հարձակումից առաջ ստանալ օրենսդիրների հավանությունը, լիովին կեղծ են: Ինչպես երեկ Կոնգրեսի անդամների համար ճեպազրույցի ժամանակ ասել է Մաթիսը, նախագահը հարվածների մասին հրամանը տվել է իր լիազորությունների շրջանակում», -նշել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը: