Թերեզա Մեյը քննարկել է Սիրիայի իրավիճակը Սի Ցզինպինի հետ

21:38     19 ապրիլի, 2018

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը համաձայնել են, որ քիմիական զենքի օգտագործումն «անընդունելի է»: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով բրիտանական  կառավարության մամուլի ծառայությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում Մեյը նշել է, որ «Սկրիպալների դեմ «նյարդային գործակալի» կիրառումը լուրջ հարձակում էր Բրիտանիայի ինքնիշխան տարածքի վրա եւ «նյարդային գործակալների» կիրառման առաջին դեպքը՝ եվրոպական հողի վրա Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»:

Խոսելով Սիրիայի մասին՝ Մեյը նշել է, որ, հաշվի առնելով այն, որ «Ռուսաստանը արգելափակում է դիվանագիտական գործողությունները, անհրաժեշտ է, որպեսզի միջազգային հանրությունը միասին աշխատի անկախ մեխանիզմը վերականգնելու համար, որը պատասխանատվության կենթարկի Դումայում տեղի ունեցած հարձակման նման հարձակումների հեղինակներին»:


© armedia.am