ԵՄ-ն կոչ է արել Թուրքիային բարիդրացիական հարաբերություններ պահպանել հարևան երկրների հետ

09:39     20 ապրիլի, 2018

ԵՄ-ն հրապարակել է Թուրքիայի վերաբերյալ կոշտ զեկույց և երկրից՝ որպես ԵՄ-ին անդամակցելու թեկնածուից, պահանջել է բարիդրացիական հարաբերությունների պահպանել հարևան երկրների հետ, հայտնում է Diken-ը:

Բացի հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանելուց, ԵՄ-ն պահանջել է թուրքական իշխանություններից ապահովել արդարադատության համակարգի անկախությունը, հարգել քաղաքացիների հիմնական իրավունքներն ու ազատությունները, արդար հետաքննել մարդու իրավունքների խախտումները, չեղյալ հայտարարել արտակարգ իրավիճակը և այլն:   


© armedia.am