Աֆրիկայի վերջին բացարձակ միապետը՝ Սվազիլենդի թագավոր Մսվաթի Երրորդը հայտարարել է իր պետությունը Իսվաթինի թագավորություն վերանվանելու մասին, ինչը տեղի լեզվով նշանակում Է «սվազի ժողովրդի երկիր»:
Այս մասին Մսվաթի Երրորդը հայտարարել է երկրի անկախության 50-ամյակի առիթով, որը համընկել Է իր 50-ամյակի հետ: Թագավորի խոսքերով՝ անվանափոխության պատճառներից մեկն աֆրիկյան այս թագավորության անվանման առաջացրած շփոթմունք է, քանի որ շատերն այն շփոթում են Շվեյցարիայի հետ՝ Swaziland — Switzerland: