Պուտինը պատրաստ է Թրամփի հետ հանդիպմանը. Լավրով

16:27     20 ապրիլի, 2018

Ռուսաստանը չի կարող չպատասխանել գույքի առանձնացմանը, դիվանագետների արտաքսմանը՝ դա անարգանք է հենց իրենց նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Ես համոզված եմ, որ պետք է արժանի պատասխան տալ։ Բայց մարտերի, խառնակչության մեջ մտնել չենք պատրաստվում՝ դա մեր նախագահի ոճը չէ»,–նշել է նա։

Խոսելով Պուտինի եւ Թրամփի  հնարավոր հանդիպման տեղի եւ ժամկետների մասին՝ Լավրովը ասել է, որ այցը դեռ չի նախապատրաստվում, բայց հենց ինչ–որ զարգացում լինի, Մոսկվան անպայման կպատմի, սակայն ռուսական առաջնորդը պատրաստ է հանդիպել իր ամերիկյան գործընկերոջ հետ


© armedia.am