Ֆրիդա Կալոյի բարեկամները ժամանակավորապես դադարեցրել են նրա կերպարով Բարբի տիկնիկների վաճառքը

11:58     21 ապրիլի, 2018

Հանրահայտ մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի հեռավոր ազգականները հայտնի նկարչուհու կերպարով Բարբի տիկնիկների վաճառքի ժամանակավոր արգելքին են հասել, հայտնում է NEWS.am-ը:

Ֆրիդա Կալոյի զարմուհին պնդում է, որ Mattel ընկերությունը  իրավունք չունի Կալոյի կերպարը օգտագործել իր «Inspiring Women» շարքի համար:

AP-ի հաղորդմամբ՝ դատարանը վճռել է, որ Մեքսիկայում խանութները պետք է դադարեցնեն տիկնիկների վաճառքը, մինչև խնդիրը հանգուցալուծվի:

Քննադատները կարծում են, որ տիկնիկը ճշգրտորեն չի փոխանցում Ֆրիդա Կալոյի կերպարը, այսինքն՝ տիկնիկը ավելի շատ նման է Բարբիին, քան Ֆրիդային:


© armedia.am