Հանրահայտ մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի հեռավոր ազգականները հայտնի նկարչուհու կերպարով Բարբի տիկնիկների վաճառքի ժամանակավոր արգելքին են հասել, հայտնում է NEWS.am-ը:
Ֆրիդա Կալոյի զարմուհին պնդում է, որ Mattel ընկերությունը իրավունք չունի Կալոյի կերպարը օգտագործել իր «Inspiring Women» շարքի համար:
AP-ի հաղորդմամբ՝ դատարանը վճռել է, որ Մեքսիկայում խանութները պետք է դադարեցնեն տիկնիկների վաճառքը, մինչև խնդիրը հանգուցալուծվի:
Քննադատները կարծում են, որ տիկնիկը ճշգրտորեն չի փոխանցում Ֆրիդա Կալոյի կերպարը, այսինքն՝ տիկնիկը ավելի շատ նման է Բարբիին, քան Ֆրիդային: