7 օր առաջնագծում. հակառակորդը հրադադարը խախտել է 320 անգամ

13:36     21 ապրիլի, 2018

Ապրիլի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 320 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2500 կրակոց:

Բացի հրաձգային զինատեսակներից, սահմանի հյուսիսային հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ (3 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականցնել մարտական հերթապահություն:

 


© armedia.am