ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի և «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանի՝ Հանրապետության հրապարակում կայացած հանդիպման արդյունքներով նախագահ Սարգսյանը երկխոսության հույս է հայտնել:
Լրագրողները չեն կարողացել լսել, թե ինչի մասին են խոսել Փաշինյանը և Սարգսյանը, սակայն հանդիպումից հետո տարածած լուրերի համաձայն Փաշինյանը երկխոսությանը համաձայնություն է տվել: Փաշինյանը նաև երաշխիքներ է պահանջել, որ ցուցարարների նկատմամբ ուժ չի կիրառվի՝ իր կողմից երաշխավորելով, որ իր կողմնակիցները ևս բռնության չեն դիմի:
Բացի այս, ինչի մասին են խոսել Սարգսյաննու Փաշինյանը 20 րոպե տևած հանդիպման ժամանակ, հայտնի չէ: