Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Մանե Թանդիլյանն ու Գևորգ Գորգիսյանն այցելել են ոստիկանության Շենգավիթի բաժանմունք, որտեղ տեսակցել են ձերբակալված պատգամավորներ Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին:
«Տեսակցեցինք Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին, իրենց հետ ամեն ինչ կարգին է, կատարվում է քննչական գործողություն: Այս կապակցությամբ հանդես կգանք հայտարարությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Մանե Թանդիլյանը:
Արարատ Միրզոյանը փոխանցել է, որ իր տրամադրությունը բարձր է և ամեն ինչ կարգին է: