Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը այսօր՝ ապրիլի 22-ին հանդիպել է ձերբակալված պատգամավորներ Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի հետ, սակայն նրան չի հաջողվել հանդիպել Նիկոլ Փաշինյանին։
Ինչպես հայտնում է News.am-ը` Արամ Սարգսյանն ասել է, թե կեսօրին տեղեկություն ուներ Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրից, իսկ հիմա չունի։ «Ինձ վստահեցրել են, որ նորմալ է, նորմալ պայմաններում»,- ասել է Սարգսյանը։ Նա նշել է, թե Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի հետ հանդիպել է։
«Իրենք իրենց հարմար պայմաններում են զգում։ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու համար բոլոր հնարավոր միջոցներն օգտագործեցի, բայց չստացվեց»,- ասել է Սարգսյանը։