Գուտերեշը ընդունել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անարդյունավետությունը
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է սառը պատերազմի վերադարձի մասին ևընդունել Անվտանգության խորհրդի կառուցվածքային խնդիրների առկայությունը: Այս մասին նա ասել է SVT- ի հետ հարցազրույցում, հայտնում է «Արմենպրես»-ը: «Պարզ Է, որ սառը պատերազմը վարադարձել Է»,- արձանագրել Է Գուտերեշը:
Ըստ որում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել Է, որ արդի իրադրությունն զգալիորեն տարբերվում Է այն իրադրությունից, որը ԽՍՀՄ-ի ժամանակներում Էր: «Այժմ ԱՄՆ-ը և Ռուսաստանը չեն վերահսկում բոլորին, ինչպես որ առաջ Էր: Բազմաթիվ երկրներ շատ ակտիվ են տարաշրջանում. Թուրքիան, Իրանը, Սաուդյան Արաբիան և այլ երկրներ: Գոյություն չունեն երկու համասեռ վերահսկող դաշինքներ»,- ասել Է նա:
Գուտերեշը նաև ընդունել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կառուցվածքային խնդրիները: Նա նշել Է, որ այդ մարմինն այլևս չի արտացոլում աշխարհում ուժերի հաշվեկշիռը ևչի համապատասխանում արդի իրողություններին: Գուտերեշի կարծիքով՝ առանձին երկրներ չարաշահում են վետոյի իրավունքը: