Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը համաձայնություն է տվել ԱՄՆ-ի տեսուչների կողմից իր միջուկային փորձարանի ստուգմանը, հայտնում է Bloomberg գործակալությունը:
«Կիմ Չեն Ինը Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայքլ Փոմպեոյի հետ վերջերս կայացած հանդիպման ընթացքում համաձայնել Է Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարանում տեսչական ստուգում կատարելու ԱՄՆ-ի խնդրանքին»,- հայտնում է գործակալությունը:
Նրա տվյալներով՝ ԿԺԴՀ-ի առաջնորդը Փոմպեոյի հետ կայացած զրույցի ընթացքում նաեւ նշել է, որ Փհենյանը «պատճառներ չունի չսառեցնելու փորձարանի աշխատանքը, եթե երաշխավորվի» Հյուսիսի «անվտանգությունը»: