Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը ավարտեց ելույթները Բանգկոկի մրցաշարում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը Բանգկոկի մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը 9 հնարավորից հավաքելով 6,5 միավոր՝ զբաղեցրեց 7-րդ տեղը:
Մրցաշարի հաղթող դարձավ Ինդոնեզիայի ներկայացուցիչ ՖԻԴԵ-ի վարպետ Նովենդրա Պրիասմորոն, ով 9 հնարավորից հավաքեց 8 միավոր: