Կորեան և ԿԺԴՀ-ն երկօրյա բանակցություններ կանցկացնեն երկու երկրների ղեկավարների գագաթաժողովի նախապատրաստման երրորդ փուլը, որը տեղի կունենա ապրիլի 27-ին: Ինչպես հայտնում է NEWS.am-ը այս մասին փոխանցում է Հարավային Կորեայի միավորման նախարարությունը: Ըստ նրանց տարածած հաղորդագրության հանդիպումը տեղի է ունենում սահմանային Փհանմունջոմ կետում:
Բանակցությունների օրակարգում են արարողակարգային հարցերի վերջնական համաձայնեցումը, այդ թվում՝ գագաթաժողովի անցկացման ժամանակը և միջոցառման անվտանգության ապահովումը։ Հանդիպման ժամանակ մինչև գագաթաժողովը բարձր մակարդակով լրացուցիչ բանակցություններ անցկացնելու որոշում կարող է կայացվել։
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը ապրիլի 22-ին իր օգնականների և համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպում է անցկացրել գագաթաժողովի օրակարգի շուրջ։ Ենթադրվում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է նաև հռչակագրի նախագիծը, որը կողմերը կստորագրեն գագաթաժողովի արդյունքում։