«Ելք» խմբակցության պատգամավորներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ Նիկոլ Փաշինյանը և Արարատ Միրզոյանն այս պահին դուրս եկան Ձերբակալվածների պահման վայրից: Նրանց այստեղ սպասում էին «Ելք» խմբակցության պատգամավորներ Մանե Թանդիլյանը, Գևորգ Գորգիսյանը, դաշինքի այլ ներկայացուցիչներ, փաստաբաններ։
Նշենք, որ քիչ առաջ Փաշինյանի հետ հանդիպել է ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը: