Ժողովուրդը, որն ուժ ունի չպառակտվելու, մեծ ժողովուրդ է. Զախարովան՝ հայերի մասին

18:37     23 ապրիլի, 2018

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնից հրաժարական տալու հանգամանքը։ 

«Ժողովուրդը, որն անգամ իր պատմության ամենաբարդ պահերին ուժ ունի չպառակտվելու և պահպանել միմյանց նկատմամբ հարգանքը՝ չնայած արմատական տարաձայնություններին, մեծ ժողովուրդ է: Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»,-գրել է նա Facebook-ի իր էջում:

 


© armedia.am