ՀՀ վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականը Հայաստանում ժողովրդավարության իրական դրսևորում է գործողության մեջ: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Հովհաննես Նիկողոսյանը:
«Սերժ Սարգսյանի հրաժարականը ժողովրդավարության իրական դրսևորում է գործողության մեջ, և դա իրական հայրենասերի համարձակ քայլ էր: Դա կուժեղացնի ժողովրդավարությունը երկրում, սակայն քաղաքական ուժերին իրենց բազմազանության մեջ շատ աշխատանք կա անելու»,-հայտարարել է Նիկողոսյանը։
My comment to .@BBCWorld 1hr ago: PM Sargsyan’s resignation is a clear demonstration of #Armenian democracy in force, & that’s a bold move by a true patriot. This will strenghten democracy in the country, BUT the political forces across the spectrum have a lot of homework to do.
— Hovhannes Nikoghosyan (@hnikogh) April 23, 2018