Հանձնարարվել է պատշաճ կազմակերպել ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ այցելողների տրանսպորտային սպասարկումը. քաղաքապետարան

20:00     23 ապրիլի, 2018

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը զեկուցել է, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ իրականացվել են աշխատանքներ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և հարակից տարածքի բարեկարգման ու սանմաքրման, ինչպես նաև կանաչ տարածքների խնամքի ապահովման ուղղությամբ: Զեկուցվել է նաև, որ տարածքի պահպանման նպատակով ոստիկանության հետ համատեղ կսահմանվի հատուկ հսկողություն:

Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն էլ զեկուցել է, որ ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա, միջոցառումների պատշաճ կազմակերպման ուղղությամբ: 
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է հսկողության տակ պահել ընթացիկ աշխատանքներն ու Ճանապարհային ոստիկանության հետ համագործակցված կազմակերպել և պատշաճ իրականացնել նաև ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների տրանսպորտային սպասարկումը:

ԱՅս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն:


© armedia.am