Մի շարք երկրներ վարում են Սիրիայի փլուզման կուրս, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով՝ Սիրիայի տնտեսապես վերականգնումը ժամանակ է պահանջում, իսկ դա պահանջում է երկրի ինքնիշխանության հարգում։
Մոսկվային անհանգստացնում է Արևմուտքի դիրքորոշումը, որ նրանք ոչ մի օգնություն չեն ցուցաբերի այն շրջաններին, որոնք գտնվում են Դամասկոսի վերահսկողության ներքո։
Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ–ն, հակառակ իր հայտարարություններին, չի պատրաստվում հեռանալ Սիրիայից։ ԱՄՆ–ն ակտիվորեն տեղակայվում է Եփրատի արևելյան ափին, նրանց խրախուսում է Փարիզը։