Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության կին համանախագահ Փերվին Բուլդանը երեկ Թուրքիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության տարելիցի հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել։
HDP–ի համանախագահ Փերվին Բուլդանը Հայոց ցեղասպանության տարելիցի հետ կապված ասել է. «Այս հողերի բնիկ ժողովուրդ հանդիսացող հայերը մեծ ողբերգության ենթարկվեցին։ Վաղն այդ պատմական ողբերգության տարելիցն է։ Ես կիսում եմ հայ ժողովրդի ցավն ու հարգում զոհերի հիշատակը»։
Քուրդ պաշտոնյայի այս խոսքերը բնականաբար զայրացրել են խորհրդարանի թուրք պատգամավորներին։