Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ հեռախոսազրույց չի ունեցել ո´չ հրաժարական տված Սերժ Սարգսյանի, ո´չ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «МИР 24»-ը:
Պեսկովը նաև հիշեցրել է, որ երկուշաբթի երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի միջև: