Չին Յո Դեֆենը, ով հայտնի է որպես աշխարհի ամենաբարձրահասակ կին, մահացել է 41 տարեկան հասակում: Նրա մահվան պատճառ է հանդիսացել ուղեղի ուռուցքը, որի բուժման համար նրա ընտանիքը բավարար միջոցներ չուներ:
Չնայած այն հանգամանքին, որ Յո Դեֆենը մահացել է նոյեմբերի 13-ին, ԶԼՄ-ներին այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր: Դեֆենի հիվանդության մասին հայտնի է դարձել 2006թ., այն բանից հետո, երբ բասկետբոլ խաղալու ժամանակ նա կորցրել է գիտակցությունը: Չնայած նրան, որ ուռուցքը մեկ անգամ
հեռացրել են, մեկ տարի անց այն կրկին վերականգնվել է:
2010թ. Յոն գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաբարձրահասակ կին (2,33 մետր): Մահվան պահին նրա հասակը եղել է 2,36 մետր: Նրա հասակի անդադար աճի պատճառը եղել է հենց ուռուցքը: Կնոջ քաշը մոտ 190 կիլոգրամ է եղել, իսկ ոտքի չափը՝ 79 սանտիմետր: