Ստամբուլահայ լրագրող Հայկո Բաղդատը թվիթերի իր էջում գրառում է կատարել 2011-ի ապրիլի 24-ին զորամասում սպանված Սևակ Շահին Բալըքչըի մասին:
«Սևակին այսօր սպանեցին։ Պարտադիր զինվորական ծառայության ժամանակ հրազենով սպանեցին։ Դևլեթ Բահչելին այդ մասին հայտարարել էր, թե հայը նահատակ չի կարող համարվել։ Նահատակ լինելը թող պետությանը մնա, մեր երեխաներին մի դիպեք, դա էլ բավարար է»,-գրել է Հայկո Բաղդատը, փոխանցում է News.am-ը:
Նշենք, որ Սևակ Բալըքչըն սպանվել է Թուրքիայի Բաթմանի Քոզլուք շրջանում պարտադիր զինվորական ծառայությունն իրականացնելու ընթացքում՝ զորացրվելուց 23 օր առաջ։ Չնայած թուրքական իշխանությունների այն պնդումներին, թե բանակում Սևակ Շահին Բալըքչըի մահը դժբախտ պատահարի հետևանք է, Սևակի ծնողները համոզված են` նրա հետ պատահածն ազգային հողի վրա կատարված սպանություն է: