Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը ծաղիկներ է խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին

20:06     24 ապրիլի, 2018

Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների ղեկավարներն ու աշխատակիցներն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց Մեծ եղեռնի սուրբ նահատակների հիշատակին և  ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:
Երևանի քաղաքապետի տեղակալներն ու աշխատակազմի քարտուղարը  ծաղկեպսակ են դրել հուշակոթողին ու ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն:


© armedia.am