Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների ղեկավարներն ու աշխատակիցներն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց Մեծ եղեռնի սուրբ նահատակների հիշատակին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:
Երևանի քաղաքապետի տեղակալներն ու աշխատակազմի քարտուղարը ծաղկեպսակ են դրել հուշակոթողին ու ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն: