Իրանի հետ միջուկային գործարքը գործում է և պետք է պահպանի անկախ ամեն ինչից: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսել ժամանելուց անմիջապես հետո, որտեղ նա մասնակցելու է Սիրիայի համար դոնորների միջազգային խորհրդաժողովին, փոխանցում է «Արմենպրես»-ը:
«Կա Իրանի հետ միայն մեկ գործարք, միջուկային դոսիեի վերաբերյալ: Այն գործում է ու պետք է պահպանվի»,- հայտարարել է Մոգերինին: