Հանրապետականը միասնական է և իր կարծիքը կարտահայտի: Այս մասին ինչպես հայտնում է «Այսօր»-ը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ խմբակցության նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Պատգամավորն ասաց, որ արդեն այսօր երեկոյան կամ վաղը ՀՀԿ-ն հանդես կգա իր դիրքորոշման մասին հայտարարությամբ.
«Մենք ԱԺ-ում մեծամասնություն ենք և որոշում կկայացնենք մեր թեկնածուի շուրջ»: