ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի անկախացման կողմնակիցներին թույլատրվել է ստորագրահավաք սկսել, որն անհրաժեշտ է այդ հարցը հանրաքվեի դնելու համար: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, առաջին փուլում ԱՄՆ կազմից Կալիֆորնիայի դուրս գալու կողմնակիցները պետք է մինչև հոկտեմբերի կեսերը հավաքեն գրանցված ընտրողների առնվազն 365 880 ստորագրություն՝ այդ քայլի նպատակահարմարության հարցի վերաբերյալ պլեբիսցիտ անցկացնելու համար: Հաջողության պարագայում այն կարող է անցկացվել 2020 թվականի ԱՄՆ համընդհանուր ընտրություններին զուգահեռ: Եթե Կալիֆորնիայի բնակիչների մեծամասնությունը կողմ քվեարկեն, ապա մեկ տարուց նրանք պետք է քվեարկեն երկրորդ անգամ, սակայն արդեն նահանագի անկախանալու հարցով:
Նախաձեռնության հեղինակներ հանդիսանում են Yes California շարժման ակտիվիստները, ովքեր կողմ են նահանգի սահմանադրության այն հոդվածի չեղարկմանը, որը սահմանում է, որ Կալիֆորնիան հանդիսանում է դաշնային պետության մաս: