Այսօր տեղի է ունեցել Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության նիստը։ Նիստից հետո «Ազատության»-ը տված հարցազրույցում խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ ՀՀԿ-ն կառաջադրի վարչապետի իր թեկնածուին: Նա ընդգծել է, որ իր գլխավորած կուսակցությունը միասնական է այն հարցում, որ առաջնորդվելու է Սահամադրույթամբ: Այն հարցին, թե արդյո՞ք ՀՀԿ-ն կառաջադրի այն թեկնածուին, որին կառաջարկի Սերժ Սարգսյանը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանել է. «Ոչ: Սերժ Սարգսյանը կապ չունի որևէ գործընթացի կամ որոշման հետ»:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հետ հնարավոր քննարկումների հարցին՝ Բաղդասարյանը նշել է. «Ինքը հրաժարականը տվել է և հրաժարականից հետո չի ցանկանում այս թեմաներին խառնվել, որովհետև կա պաշտոնակատար և վարչապետի պաշտոնակատարն ինքը հանրապետության նախագահի հետ արդեն իսկ որոշումներ է կայացնում։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանն ամբողջովին մեկուսացել է այս գործընթացներից, նա իր հրաժարականով ամեն ինչ ասաց»: