Ֆրանսիան մտադիր է ավելացնել իր մասնակցությունը Սիրիայում միջազգային կոալիցիայի գործողության մեջ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարն ավարտին հասցնելու համար:
Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Մենք կմեծացնենք մեր հանձնառությունը միջազգային կոալիցիայում»,- ասել Է Մակրոնը:
«Մենք միասին կաշխատենք տարածաշրջանի անվտանգության ամրապնդման համար»,- հավելել է նա:
Ֆրանսիայի նախագահը նաև առանձնացրել է Սիրիայի հիմնախնդրի կարգավորման շուրջը Ռուսաստանի հետ բանակցությունների կարևորությունը, ինչպես նաև հայտարարել է Ժնևի և Աստանայի գործընթացների միջև «կամուրջ գցելու» մասին: