ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 25-ին թվիթերյան իր միկրոբլգում շնորհակալություն է հայտնել ռեփեր Քանյե Ուեսթին, ով աջակցել է Թրամփին և նրան եղբայր անվանել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Դուք կարող եք չհամաձայնվել Թրափի հետ, բայց ամբոխը չի կարող ինձ հարկադրել չսիրել նրան: Մենք երկուսս էլ վիշապի էներգիա ունենք: Նա իմ եղբայրն է»:
Երաժիշտը նաև հրապարակել է լուսանկար, որտեղ ցույց է տվել Թրամփի ստորագրած՝ բեյսբոլի գլխարկը՝ «Ամերիկան վերստին դարձնենք մեծ» կարգախոսով: